s.

gehenna, hell.

• (սեռ. ի, յետնաբար՝ ի, ռ հլ.) «դը-ժոխք, հանդերձեալ կենաց անշէջ հնոցր» ՍԳր. Ագաթ. (կրկնագրում՝ Յուշարձան, էջ 113բ). Կիւրղ. ել. Փարպ. դարձած է գեհեան «հասարակ հնոց» նշանակութեամբ՝ Ճառոնա. որից ունինք՝ գեհենաբորբոք Լաստ., գեհե-նազարդ Գնձ. Մեսր. եր., գեհենաժառանգ Անան. եկեղ., գեհենահոտ Վրդն. պտմ., գե-հենակից Սարգ. յուդ. Ճառընտ. ևն։

• = Եբր. [hebrew word] gēi-hinnom ձևից, որ Ս. Գրքի միջոցով տարածուել է ամէն կողմ. այսպէս՝ յն. γέεννα, լտ. gehenna (ֆրանս. géhonne, իտալ. geenna), ասոր. [arabic word] géhannā, արաբ. [arabic word] jahannam (աղաւ. թրք. jehennem, jehellem, jahandam) գոթ. gaiainnan, ռուս. reеннa ևն։ Եբրայե-ցի բառը նախապես ասւում էր [hebrew word] gēi ben Hinnom և կամ պարզապէս gēi-Hinnom և նշանակում էր «Հիննոմի ձորը». որ Երուսաղէմի պարիսպների տակ զբօսա-վայր էր։ Այստեղ էր, որ Հրեաները Մողո-քին տաճար շինեցին և մարդազոհ հաստա-տեցին. Յովսիա թագաւորը կործանեց տա-ճարը և այդ տեղը գարշանքի առարկայ դարձնելու համար՝ քաղաքի կեղտոտութիւն-ները այնտեղ բերաւ ու տարածեց։ Այսպէսով նոյն տեղը կեղտի, զզուանքի ու սոսկման նշան դարձաւ, յետոյ էլ ստացավ «չարչա-րանք» և «դժոխք» նշանակութիւնները (տե՛ս M Devir Dirt êtvmol des mots frane. ϑ'origine orientale, Paris, 1876, géne «նե-ղութիւն» բառի տակ, որ ծագում է գեհեն-ից)։-Հիւբշ. 345։

• Նախ Schroder, Thesaur. էջ 45 դրաւ եբրայեցերէնից։ Նոյնը յետոյ ՀՀԲ, ՆՀԲ և միւսները։ Հետաքրքրական է Մելքոն անունով տէօքօէճի «ձուլիչ» մի արհես-տաւորի յօդուածը, Մասիս, 1882, յունիս 22, л 3217, ուր Հ. Ս. Տէրվիշեանի ու-շադրութիւնն է հրաւիրում ի մէջ այլոց գեհեն և jahannam բառերի նոյնութեան վրայ։ Տէրվ. Մասիս, 1882 յուլ'' 17 տա-լիս է ուղիղ մեկնութիւնը։

• ԳՒՌ.-Իբր կրօնական բառ կայ մի քանի ասացուածների մէջ. ինչ. Շմ. կէհէնի կրա-կը, Ալշ. գ'էհէն ևն։

• ՓՈԽ.-Ըստ Մառ, Иnпoл. 63 հ ձայնի պատճառաւ հայերէնից փոխառութիւն է վը-րաց. ვეჭენია գեհենիա, որ և გეენია գեենիա «գեհեն, դժոխք»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Գեհենաժառանգ

Գեհենական (ի, աց)

Գեհենահոտ

Voir tout